Մշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերին կքննարկի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում Քոչարիի ընդգրկման հայտը

1 րոպեի ընթերցում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերին կքննարկի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում Քոչարիի ընդգրկման հայտը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում Քոչարիի ընդրկման հայտի քննարկումը տեղի կունենա այս տարի նոյեմբերին: Այս մասին հուլիսի 11-ին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձագիտական աջակցություն է տրամադրում հուշարձանների պահպանության, դրանց վերանորոգման հարցում: Սակայն ամենամեծ գրավականը, որ ստանում են երկրները, ընգրկելով իրենց հուշարձանները և ոչ նյութական մշակութային արժեքները կազմակերպության ցանկերում, այն է, որ այլ երկրներում տվյալ պետության վերաբերյալ ստեղծվում է լավ տեղեկատվական դաշտ», - ասաց Վահրամ Կաժոյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում Հայաստանի կողմից արդեն ընգրկված են «Դուդուկն ու դրա երաժշտությունը»», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը»», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, ինչպես նաև «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումը Հայաստանում»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում