Արցախի վարչապետն Ասկերանի շրջանում ծանոթացել է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյաննաշխատանքային այցով մեկնել է Ասկերանի շրջան՝ տեղում ծանոթանալու հացահատիկի բերքահավաքի և բանջարաբոստանային տնտեսությունների աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը նախ եղել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի՝ հացահատիկի ընդունման կետում, հետաքրքրվել այս օրերին մթերվող ցորենի որակական հատկանիշներով, ապա այցելել Ակնա տեղամաս և շրջայց կատարել բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող ֆերմերային մի շարք տնտեսություններում:

Արայիկ Հարությունյանը հողամշակներից հետաքրքրվել է ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների մասին: Ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել վարչապետին` կառավարության և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ առատ բերք են սպասում: Ֆերմերների տեղեկացմամբ՝ արդեն շուկա է հանվե լտեղամասում արտադրված ձմերուկի և սեխի առաջին խմբաքանակը, իսկ մի քանի օրից կսկսվի լոլիկի բերքաքաղը:

«Ուրախալի է տեսնել նման տնտեսություններ, որոնք աշխատում են տեղական պահանջարկի բավարարման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակման ծրագրերը, և պատրաստ է հնարավորինս աջակից լինելու այդպիսի նախաձեռնությունների իրագործմանը»- ընդգծել է Արցախի վարչապետը:

Վարչապետ Հարությունյանին ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա