Տնտեսություն

Դոլարը թանկացել է, մյուս արժույթները` էժանացել

1 րոպեի ընթերցում

Դոլարը թանկացել է, մյուս արժույթները` էժանացել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 7-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.94 դրամով` կազմելով474.39 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.67 դրամով և կազմել 521.54 դրամ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.11 դրամով` կազմելով8.29 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.48 դրամով և կազմել 735.21 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 7-ին կազմել է 17 հազար 783.82 դրամ, արծաթի գինը՝ 237.78 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 968.83 դրամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում