ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող հյուրանոցների և հյուրատների քանակը վերջին երեք տարիներին ավելացել է 111-ով, և ներկայում գործում են 268 հյուրանոցային օբյեկտներ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով` դրանցից 89-ը Երևանում են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բոլոր հյուրանոցները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան տները միասին ունեն 7 հազար 978 համար և կարող են միաժամանակ տեղավորել 14 հազար 395 մարդու: Դրանց տարեկան միջին զբաղվածությունը կազմում է ավելի քան է 886 հազար մարդ:
Հյուրանոցային տնտեսություններում այս պահին աշխատում է 3 հազար 524 մարդ, որից 1926-ը` Երևանում: Ընդ որում, 2012 թվականին հյուրանոցային բիզեսում զբաղված էր 2 հազար 642 մարդ: Հյուրանոցների ընդհանուր հասույթը 2014թ. կազմել է 24 մլրդ 955.9 մլն դրամ` 2012թ. 19 մլրդ 570.4 մլն դրամի փոխարեն: