Տնտեսություն

Դոլարը կրկին էժանացել է

1 րոպեի ընթերցում

Դոլարը կրկին էժանացել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.31դրամով` կազմելով 472.22 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.04 դրամով և կազմել 525.44 դրամ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով` կազմելով 8.54 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.85 դրամով և կազմել 739.35 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 1-ին կազմել է 17 հազար 778.38դրամ, արծաթի գինը՝ 238.36 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 366.44 դրամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում