Լեռնային Ղարաբաղի մասին ԵԽԽՎ ադրբեջանամետ զեկույցի նախագիծը դեռ պատրաստ չէ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում(ԵԽԽՎ) «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը որքան ժամանակ է, ինչ նախապատրաստական փուլում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Զեկույցը դեռ չկա, զեկույցի նախապատրաստական փուլն է սկսված, պաշտոնապես կա զեկուցող, («որն այս պահի դրությամբ պատվիրակ չէ»` ավելացրին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արփինե Հովհաննիսյանը): Այս պահին պաշտոնապես զեկուցողը բրիտանացի Ռոբերտ Վոլտերն է, ով մինչև հոկտեմբերի վերջ շարունակելու է լինել ԵԽԽՎ պատվիրակ և զեկուցող, եթե բրիտանական պատվիրակությունն այլ որոշում չկայացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հունիսի 22-ին մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում շփումներ են ունեցել զեկուցողի հետ, բայց ոչ քաղաքական հարցերի հանձնաժողովում և ոչ զեկույցի շրջանակներում: «Ընդ որում, մենք հայտարարել ենք, որ այս զեկույցի շրջանակներում չենք համագործակցում զեկուցողի հետ, դա հայկական պատվիրակության որոշումն է, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ այդ զեկույցի նախապատրաստական աշխատանքների ընթացքում կարող ենք ձեռքներս ծալած նստել»,-ավելացրեց Հերմինե Նաղդալյանը:

2014 թվականի սեպտեմբերին ԵԽԽՎ նստաշրջանում ներկայացվել է զեկույցի նախագիծ` «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում