Հայոց ցեղասպանություն

Ալմելոյում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

Ալմելոյում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Գալուստ Գյուլբենկյան» սրահում hունիսի 27-ին տեղի է ունեցել Նիդերլանդների մեկօրյա դպրոցների հարթակի2014-2015ուսումնական տարվա տարեվերջյան միջոցառումը՝ «Մեր արյան անգինը» խորագրով, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման կապակցությամբ իր տեսաուղերձն էր հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով կարևորել էր հայկական դպրոցների և գործող հարթակի դերը հայապահպանության և աճող սերնդի հայեցի դաստիարակման գործում:

Միջոցառման մասնակիցներին իրենց պատգամն են ուղղել նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ, հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը: ՀՀ դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ մեր սաներն իրենց խոսքով կհնչեցնեն մեր վերապրելու, մեր գոյատևելու, մեր հարատևելու կամքը, դրան ուղղված այն աշխատանքը, որ տարվել է մեկ դարի ընթացքում, բոլոր այն ցավերը, որոնք, ցավոք սրտի, դեռևս մենք մեր մեջ կրում ենք, և այն եռանդը, ջիղն ու կորովը, որ մենք ժառանգել ենք մեր նախնիներից և փոխանցում ենք մեր հաջորդներին: Դրա առաջին գրավականը լեզուն է, որի միջոցով պահպանվում է հայի ինքնությունը, որի միջոցով հայը կարողանում է հաղորդակից դառնալ իր ժողովրդի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին և, ամենակարևորը, մտածողությանն ու արժեքներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում