Ադրբեջան

Ադրբեջանը գազ ստանալու խնդրանքով դիմել է «Գազպրոմ»-ին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը գազ ստանալու խնդրանքով դիմել է «Գազպրոմ»-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը դիմել է «Գազպրոմ» ընկերությանն՝ Ադրբեջան գազ մատակարարելու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը: Նա հայտնել է, որ Ադրբեջանին գազ մատակարարելու գործընթացը կարող է սկսվել արդեն այս տարի, իսկ ծավալները կարող են հասնել տարեկան մինչև մի քանի միլիարդ խորանարդ մետրի: «Մեր ադրբեջանցի գործընկերները դիմել են մեզ ամենասեղմ ժամկետներում սկսել ռուսական գազի մատակարարումը Ադրբեջան»,- հայտարարել է Միլերը:

Միևնույն ժամանակ, Միլերը հիշեցրել է, որ մինչև այս տարվա վերջ ուժի մեջ է Ռուսաստան ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, սակայն այս պահին Ադրբեջանը ՌԴ-ին գազ չի մատակարարում: Միլերը հայտնել է, որ ՌԴ-ն Ադրբեջանից գազ չի ստանում դեռևս անցյալ տարվա կեսերից:

«Գազպրոմ»-ը և ադրբեջանական պետական նավթային ընկերությունը 2009թ. ստորագրել են ադրբեջանական գազի առք ու վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը: Ադրբեջանական գազի մատակարարումը ՌԴ սկսվել է 2010թ.: 2013թ. ՌԴ-ին մատակարարվող ադրբեջանական գազի ծավալները կազմել են տարեկան 1.4 միլիարդ խորանարդ մետր, 2014թ. նվազել են մինչև 0.21 միլիարդ խորանարդ մետր: 2015թ. Ադրբեջանը ՌԴ-ին գազ չի մատակարարել:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում