Սփյուռք

Վիրահայերը նշել են Սրբոց Թարգմանչաց տոնը

1 րոպեի ընթերցում

Վիրահայերը նշել են Սրբոց Թարգմանչաց տոնը

ԹԲԻԼԻՍԻ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվել է պատարագ նվիրված Սրբոց Թարգմանչաց տոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Վիրահայոց թեմի մամլո դիվանից, պատարագին, որ կայացել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, ներկա են գտնվել մտավորականներ, թարգմանչական գործունեությամբ զբաղվողներ, հայ հավատացյալներ: Պատարագի ավարտին թբիլիսահայ մտավորականներն ուղևորվել են հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում