Բոլիվիայում Հռոմի պապին կոկայի տերեւների ալյուրից պատրաստված տորթ են նվիրելու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիան ամբողջ թափով պատրաստվում Է դիմավորելու Հռոմի պապին, որը երկիր կայցելի հուլիսի 8-ից մինչեւ 10-ը: Առաջին լատինամերիկացի քահանայապետին սպասում են շատ նվերներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հունիսի 22-ին հաղորդել Է տեղական մամուլը, Ֆրանցիսկոս պապին կնվիրեն տորթ, որը պատրաստված կլինի կոկայի տերեւների ալյուրից, որոնց ծամումն անդյան մշակույթի բաղկացուցիչ մասն Է: Տորթի հետ նրան կառաջարկվի ըմպել մատեի թեյ՝ նույնպես այդ բույսից, որը հիմք Է ծառայում կոկաինի արտադրության համար: Սակայն Բոլիվիայում, հնադարյան ավանդույթներին համապատասխան, կոկայի տերեւներն օգտագործվում են որպես առույգացնող միջոց բարձրլեռնային պայմաններում:

Այդ նվերը Հռոմի պապին մտադիր են մատուցել կոկա արտադրողների արհմիության գործիչները, որի առաջնորդը ոչ այլ ոք Է, քան Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հվվապետը Բոլիվիա կժամանի Էկվադորից, իսկ ապա կուղեւորվի Պարագվայ: Այս անգա նա հայրենի Արգենտինա չի մեկնի՝ զգուշանալով, որ իր այցը կարող Է քաղաքական ժեստ ընկալվել նախագահական ընտրություններից առաջ, որոնք տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերին:

Լուսանկարը`AP

Հայերեն Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան