Mars Odyssey զոնդը հունիսի 23-ին Մարսի շուրջը պտույտի ռեկորդ կսահմանի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի Mars Odyssey տիեզերանավը հունիսի 23-ին կկատարի իր 60-հազարերորդ պտույտը Մարսի ուղեծրում, անցած ժամանակամիջոցում ապարատը հավաքել Է մեծ քանակությամբ եզակի տեղեկատվություն եւ կատարել Է Կարմիր մոլորակի մակերեւույթի՝ վիթխարի թվով լուսանկարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Mars Odyssey զոնդը, որն անվանվել Է ի պատիվ Արթուր Քլարկի «2001. Տիեզերական ոդիսական» հռչակավոր ստեղծագործության, արձակվել Է գրեթե 14 տարի առաջ՝ 2001 թվականին: Ապարատի միջոցով գիտնականները կատարել են մի շարք կարեւորագույն հայտնագործություններ, այդ թվում՝ ջրային սառույց են գտել Կարմիր մոլորակի անմիջականորեն մակերեւույթի տակ, զոնդը նաեւ հաջողությամբ հանդես Է գալիս որպես տվյալների վերահաղորդիչ Մարսի վրա գործող մոլորակագնացների համար:

«Տիեզերանավը գտնվում Է սարքին վիճակում, դրա բոլոր ենթահամակարգերը գործում են ադյունավետ, իսկ վառելիքը կբավականացնի ավելի քան 10 տարվա աշխատանքի համար»,- հաղորդագրության մեջ բերված Է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում Mars Odyssey ծրագրի ղեկավար Դեւիդ Լեմանի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը