Սփյուռք

Արգենտինահայերը Երախտագիտության պատարագ կմատուցեն ի պատիվ Հռոմի Ֆրանցիոսկոս պապի

2 րոպեի ընթերցում

Արգենտինահայերը Երախտագիտության պատարագ կմատուցեն ի պատիվ Հռոմի Ֆրանցիոսկոս պապի

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի Մայր տաճարում արգենտինահայերը նախաձեռնում են անցկացնել երախտագիտության մեծ միջոցառում՝ ի պատիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Prensa Centro Armenio»-ն, միջոցառումը, որ կկայանա հունիսի 24-ին, եախտիքի տուրք կմատուցի կաթոլիկների հոգեւոր առաջնորդին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում նրա վճռորոշ աջակցության համար: Հոգեւոր արարողությունը կանցկացնեն արգենտինահայ համայնքի կրոնական առաջնորդներն՝ Արգենտինայի հոգեւոր առաջնորդ եւ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, կարդինալ Մարիո Պոլիի գլխավորությամբ:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային ոգեկոչման շրջանակում` ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ էր մատուցել` ի հիշատակ զոհերի, եւ հայ ժողովրդի տառապանքները բնութագրել որպես «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»:

«Թաքցնել կամ ժխտել չարը` նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի առանց բուժման»,- հայտարարել էր Ֆրանցիսկոս ապը:

Պատարագից հետո արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները նրան նամակ էին ուղղել եւ շնորհակալություն հայտնել, որ նա իր ձայնն է բարձրացրել ի աջակցություն փոքր, սակայն արժեքավոր ժողովրդի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում