Կառավարությունում քննարկվել են ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հունիսի 19-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՀՀ մարզպետները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերում, մասնավորապես, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և քաղաքաշինության ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընթացքը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների ու մարզպետարանների համակարգված համատեղ աշխատանքը և բարձրացված հարցերի լուծման առնչությամբ մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին: Անդրադառնալով մարզերում մանկապարտեզների հետ կապված իրավիճակին՝ վարչապետը հանձնարարել է ՏԿԱԻ նախարարին ու մարզպետներին՝ մինչև հունիսի վերջ ուսումնասիրել ՀՀ մարզերի բոլոր մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանները և քայլեր ձեռնարկել, որպեսզի սեպտեմբերին իրավիճակը լիովին կարգավորված լինի:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան