Երեւանը ձգտում է պահպանել ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքները, Բաքուն` ընդամենը մեկը. Ժակ Ֆոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երեւանը հենվում է ԵԱՀԿ հակամարտության կարգավորման Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա եւ ջանքեր գործադրում այդ երեքի պահպանման համար, մինչդեռ Բաքուն երեք սկզբունքներից առաջնահերթությունը տալիս է տարածքային ամբողջականության սկզբունքին, ինչն էլ խոչընդոտում է բանակցությունների արդյունավետությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը ՆԱՏՕ-ի ԽՎ ՌՈՈՒԶ ՌՈԹ սեմինարի ժամանակ շեշտում է, որ հակամարտության կողմերն ընդունում են համաձայնագրեր, փաստաթղթեր, սակայն դրանք չեն կիրառվում: «Այսօր ակնհայտ է մի բան. բանակցությունները հանգեցրել են գաղափարների, սակայն ոչ արդյունքների: Կողմերի միջեւ ամենաբարձր մակարդակով վստահության բացակայությունը ամենամեծ խոչընդոտներից է: Կողմերից մեկը մյուսին չի վստահում՝ օրինակ բերելով մի շարք հարցեր»,- ասաց ժակ Ֆորը` հավելելով, թե խնդիրներից մեկն էլ այն է, որ տարածաշրջանում առկա է սպառազինության մրցավազք:

«Ադրբեջանի պաշտպանությանն ուղղված բյուջեն ավելի բարձր է, քան Հայաստանի ողջ բյուջեն եւ այս հարցում քաղաքական կամք պետք է լինի համաձայնության գալու եւ փոխզիջումների գնալու պատրաստակամության համար»,- ասաց Ժակ Ֆորը:

Ըստ Ֆրանսիայի նախկին համանախագահի ներքին քաղաքական գործընթացները նույնպես պատճառ են հանդիսանում, որպեսզի բանակցություններն արդյունք չունենան: «Երկու երկրների նախագահները վախենում են քննադատությունից: Եթե բանակցությունների ընթացքում քննարկեն հարցեր, որոնք հասարակությունները կգնահատեն անընդունալի զիջում, ապա դա կհանգեցնի անշրջելի իրադարձությունների: Եւ նրանք բացարձակ դիրքեր են ընդունում, որպեսզի հասարակության մեջ ներկայանան անձինք, ովքեր որեւէ դիմադրություն չեն ընդունում»,- ասաց Ֆորը:

Նա շեշտեց, որ շատերը չեն բացառում, որ Եվրոպական խաղերի ավարտից հետո Բաքուն կրկին կդիմի բռնի գործողությունների, սակայն ֆրանսիացի նախկին համանախագահն ընդգծում է, որ Ադրբեջանը շատ բան կկորցնի:

«Առաջին հերթին միջազգային հանրությունում կկորցնի այն դերը, որ նա փորձում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել, բացի այդ, ոչ մի ներդրող չի ցանկանա գումար ներդնել մի երկրում, որը պատերազմի մեջ է»,- ասաց Ժակ Ֆորը:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում