Քաղաքականություն

Բելգիայի խորհրդարանում հունիսի 18-ին պաշտոնապես կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

1 րոպեի ընթերցում

Բելգիայի խորհրդարանում հունիսի 18-ին պաշտոնապես կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: Հունիսի 18-ի լիագումար նիստին նախագիծը կներկայացնի Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախագծի հեղինակը, լիագումար նիստին պաշտոնապես կներկայացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որից հետո կնշանակվի քվերակության օրը:

«Այս բանաձևը սոսկ խորհրդանշական բնույթ չի կրում: Մեր նպատակն է, որ Բելգիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև, մենք ցանկանում ենք նաև խթանել համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև»,- հայտնեց դե Ռուվերը:

Լիագում նիստը տեղի կունենա հունիսի 18-ին` Բելգիայի ժամանակով ժամը 15:00-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում