Ճապոնացի գիտնականները սովորել են երեք րոպեում ախտորոշել քաղցկեղը վաղ փուլերում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի գիտնականները մշակել են մի տեխնոլոգիա, որը թույլ Է տալիս արյան մեկ կաթիլով երեք րոպեում հայտնաբերել ուռուցքաբանական հիվանդությունը վաղ փուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տեխնոլոգիան թույլ Է տալիս ընդամենը մեկ կաթիլ արյամբ որոշել չարորակ ուռուցքի առկայությունը, ինչպես նաեւ վաղ փուլում հայտնաբերել ստամոքսի, հաստ աղու եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ընդամենը երեք րոպեում: Նման տեխնոլոգիա աշխարհում այլեւս ոչ մի տեղ չկա»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել Է MYTECH ընկերության գիտական աշխատակից Կացույուկի Հասեգավան, ընկերություն, որը Սյովա համալսարանին կից Տոյոսյու հիվանդանոցի հետ համատեղ ստեղծել Է նոր տեխնոլոգիան:

Ընկերությունը մշակել Է հատուկ բաղադրության մետաղից թիթեղ: Չարորակ ուռուցքով հիվանդի՝ թիթեղի վրա զետեղված արյան կաթիլն ուլտրամանուշակագույն եւ այլ տեսակի ճառագայթումներով մշակման ժամանակ սկսում Է լուսարձակել, իսկ բարորակ ուռուցքով մարդու արյունը լույս չի ճառագայթում:

«Սա աշխարհում բացարձակ նոր նվաճում Է: Այս եղանակը պարզ Է կիրառման մեջ եւ այն կարելի Է ցանկացած հիվանդանոցում սկսել օգտագործել թեկուզ վաղը»,- ասել Է Հասեգավան:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի