Սփյուռք

Վիրահայոց թեմի երիտասարդները օգնություն են ցուցաբերել ջրհեղեղից տուժածներին

1 րոպեի ընթերցում

Վիրահայոց թեմի երիտասարդները օգնություն են ցուցաբերել ջրհեղեղից տուժածներին

ԹԲԻԼԻՍԻ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ակտիվիստները հերթական օգնությունն են տրամադրել Թբիլիսիում բնական աղետից տուժածներին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, բաժնի ակտիվիստները, թեմի երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի հետ միասին, ներկայացել են Թբիլիսիի Դիդուբե- Չուղուրեթի շրջանային վարչություն և Թեմի ու «Հայարտուն» կենտրոնի անունից հանձնել օգնության հերթական բաժինը: Երիտասարդները տուժածներին տրամադրել են սննդամթերք, տարբեր տեսակի ձավարեղեն, անձնական հիգիենայի միջոցներ, հագուստ:

Վիրահայոց թեմից տեղեկացրել են, որ երիտասարդական բաժինը շարունակելու է նմանատիպ բարեգործական նախաձեռնությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում