Airbus կոնցեռնը 900 արբանյակ կկառուցի Համացանցից օգտվելու հնարավորությունն ապահովելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Airbus եվրոպական ավիակոնցեռնի ներկայացուցիչները հայտնել են մասնավոր OneWeb Ltd ընկերության համար 900 արբանյակ նախագծելու եւ կառուցելու պլանների մասին, որոնք կկարողանան միլիարդավոր մարդկանց ապահովել Համացանցից օգտվելու հնարավորությունը: Գործարկումները նշանակված են 2018 թվականի սկզբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«OneWeb արբանյակները կարտադրվեն մեծ քանակությամբ, դրանցից յուրաքանչյուրը կկշռի մինչեւ 150 կիլոգրամ: Ամբողջ ցանցի գործարկումից հետո համակարգը կկարողանա ամբողջ աշխարհի գյուղական շրջանների համար տվյալների փոխանցման արագությունն ապահովել վայրկյանում 10 տերաբիթ մակարդակի վրա»,-ասված Է ընկերության հայտարարության մեջ: Նրա հիմնադիր եւ կառավարիչ Գրեգ Ուայլերի խոսքով՝ ամբողջ նախագծի արժեքը գնահատվում Է 1,5-2 միլիարդ դոլար:

Առաջին խմբաքանակը՝ թվով 10 արբանյակներ, կկառուցվեն Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում, որտեղ եւ կտեղակայվեն Airbus-ի արտադրական հզորությունները: Այնուհետեւ հավաքումը կսկսվի նաեւ ԱՄՆ-ում: Սարքերի արձակման համար կընտրվեն այն ընկերությունները, որոնք մասնագիտացած են փոքր բեռնատար տիեզերանավերի ստեղծման բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` Reuters

Հայերեն Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան