Քաղաքականություն

Պուտինն ու Ալիևը խոսել են ԼՂ հակամարտությունից

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Ալիևը խոսել են ԼՂ հակամարտությունից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՌԻԱ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Գլխավորապես քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները: Դրանք բազմավեկտոր են, և հանդիպման ժամանակ դրանց բոլոր հարթությունների մասին շատ մանրամասն խոսվել է: Շոշափվել է նաև ղարաբաղյան թեման»,- նշել է Պեսկովը:

Պուտինը Բաքու է ժամանել` մասնակցելու Եվրոպական ամառային առաջին խաղերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում