Ուորլիքը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ և քննարկել հակամարտության պատճառով անհայտ կորածների հարազատներից կենսաբանական նմուշներ հավաքագրելու ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը համապատասխան գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մենք հանդիպեցինք ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ և քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ անհայտ կորածների մասին կեսնաբանական տվյալներ փոխանակելու ծրագիրը: Այն իրագործելու համար անհրաժեշտ է կողմերի համագործակցությունը»,- գրել է Ուորլիքը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով անհայտ կորածների հարազատներից կենսաբանական նմուշներ հավաքագրելու ծրագիրը:Ծրագրի պիլոտային փուլը հաջողությամբ անցկացվել է նախորդ տարեվերջին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտն ավելի վաղ հայտնել էր, որ ծրագրի իմաստը նրանում է, որ եթե մեկ օր հնարավոր դառնա կատարել արտաշիրիմում, այդ նմուշները կօգտագործվեն մասունքների նույնականացման նպատակով, ինչը հնարավորություն կտա ընտանիքներին պատասխաններտալիրենց հարազատների ճակագատրի վերաբերյալ: