Թուրքիայի փոխվարչապետը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը մասնակցել է Ստամբուլի Ուսքյուդարի (Սկյութար) Սուրբ Խաչ հայկական դպրեվանքի ուսումնական տարվա ավարտական արարողությանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների խնդրին, Թուրքիայի հայկական համայնքին և Հայոց ցեղասպանության հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության խանդրին՝ Արընչը թուրքական պաշտոնյաների համար արդենսովորական դարձած խոսքերով կրկնել է միտքն այն մասին, որ «կատարվածը շատ ողբերգական է եղել և դրա վնասը զգացել են բոլոր կողմերը»: Թուրքիայի փոխվարչապետը ցանկություն է հայտնել, որ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն: «Մի օր, վստահ եմ, որ նման ավարտական արարողությանն այստեղ կլինեն Հայաստանի վարչապետը, նախարարներ, գուցե և մենք կարողանանք որոշ շփումներ ավելի հանգիստ, միասնական և ընկերական անենք»,- նշել է Արընչը: Նա Թուրքիայում բնակվող հայերին անվանել է երկրի անբաժան մասը՝ հավելելով. «Եթե դուք չլինեք, մենք կիսատ կլինենք»:

Իր խոսքում փոխվարչապետն անդրադարձել է նաև Հրանտ Դինքի սպանությանը՝ կատարվածը սարսափելի դեպք որակելով:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս՝ Արընչը դուրս չի եկել պաշտոնական Անկարային բնորոշ հռետորաբանությունից և կրկին հիշատակել է թուրքական կողմի համար ավանդական դարձած առաջարկն արխիվները պատմաբանների կողմից ուսումնասիրելու վերաբերյալ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան