Քաղաքականություն

Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կբանակցի Բաքվում

1 րոպեի ընթերցում

Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կբանակցի Բաքվում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում քննարկումներ կանցկացնի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Անհամբերությամբ սպասում եմ Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով քննարկումներին»,- գրել է ամերիկացի համանախագահը՝ հավելելով նաև, որ հանդիպում է ունենալու ԼՂ պատերազմի հետևանքով փախստական դարձած ադրբեջանցիների հետ:

Ուորլիքը ղարաբաղյան հիմնախնդիրների շուրջ բանակցություններ իրականացնելու նպատակով Հայաստան էր ժամանել հունիսի 9-ին: Նա հանդիպումներ էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևանում նա հանդիպել էր նաև Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում