Կիպրոսում վստահ են, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա

3 րոպեի ընթերցում

ՆԻԿՈՍԻԱ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության բոլոր կառավարություները միշտ կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու դիրքորոշմանը: Ինչպես նախկինում, այսօր էլ պաշտոնական Նիկոսիայի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը` շեշտելով, որ նման տեսակետ է հայտնում հիմնվելով այն շփումների վրա, որոնք ունեցել է Կիպրոսի կառավարական շրջանակներում: Մահտեսյանը նշում է, որ Կիպրոսը նույնպես ուներ պատմական տարածքի խնդիր եւ այն նույն տեսակետը, որ Կիպրոսի կառավարությունն ունի կղզու վերամիավորման առնչությամբ, ունի նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ:

«Պետք է շարունակվեն ջանքերը` ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջամակում լուծելու համար: Այս հիմնահարցը, բացի խաղաղ կարգավորումից, այլ լուծում չի կարող ունենալ: Այս տեսակետը բազմիցս լսել եմ Կիպրոսի կառավարական շրջանակներում»,- ասաց Մահտեսյանը:

Հայազգի պատգամավորը շեշտում է, որ համայնքը լուրջ քայլեր է ձեռնարկում որպեսզի Կիպրոսի ժողովուրդն ավելի լավ ճանաչի Արցախի պատմությունը: «Կիպրահայ գաղութը տարբեր առիթներով բազմաթիվ անգամ կազմակերպել է դասախոսություններ, ձեռնարկներ, որոնց մասնակցել են Կիպրոս այցելած բազմաթիվ արցախցիներ: Տարբեր շրջանակների համար ցուցադրվել է Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմը, որին միշտ հաջորդել են ակտիվ քննարկումները: Աչալուրջ ենք, որ Ղարաբաղի ինքնորոշման եւ հիմնահարցի առնչությամբ զգոն պահենք մեր շրջապատին եւ այդ գծով անդադար աշխատանք ենք կատարում: Այս առումով շատ ենք կարեւորում Կիպրոսի Հանրապետության պատգամավոր Էլենի Թեոհարիոսի հետ համագործակցությունը, ով նաեւ ԼՂՀ պատվավոր քաղաքացի է: Արցախյան հիմնահարցն առաջնակարգ տեղ է գրավում ինչպես Սփյուռքի գաղութներում, այնպես էլ մեզ մոտ, քանի որ գիտակցում ենք, որ Արցախը Հայաստանի դարպասն է եւ Հայաստանի անվտանգությունը կախված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումից»,- ասաց Մահտեսյանը:

Հայազգի պատգամավորը շեշտում է, որ ինչպես գաղութը, այնպես էլ կիպրական կառավարությունը, անհանգստացած էին 2014թ. սահմանային սրացումներով, որոնք շարունակվեցին նաեւ այս տարվա առաջին ամիսներին: Այս առումով պատգամավորը նշում է, որ առաջին հերթին կողմերի մոտ պետք է վստահության մեխանիզմ հաստատվի, ինչը թույլ կտա խուսափել սահմանին զոհերից: Միաժամանակ, պատգամավորը խորհուրդ է տալիս սահմանային դեպքերի մասին առավել շատ տեղեկություն ներկայացնել միջազգային հանրությանը, որպեսզի հայտարարություններն ունենան կոնկրետ հասցեատեր եւ միջազգային հանրության լայն շրջանակներն էլ ճիշտ պատկերացնում կազմեն հակամարտության ներկա իրավիճակի առնչությամբ:

Հայերեն English Русский

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26