Նոբելյան դափնեկիր Հանթը ներողություն Է խնդրել «լաբորատորիայի աղջիկների» վերաբերյալ իր խոսքերի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի կենսաքիմիկոս, բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում 2001 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր սըր Թիմոթի Հանթը ներողություն Է խնդրել լաբորատորիայում «աղջիկների հետ կապված խնդիրների» մասին ասած իր խոսքերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է BBC-ն:

Ինչպես հաղորդվում Է, Հանթը Հարավային Կորեայում կայացած խորհրդաժողովում հայտարարել Է, որ լաբորատորիայում կանայք աշխատանքի ժամանակ լաց են լինում եւ սիրահարվում իրենց գործընկերներին:

«Եկեք ես ձեզ պատմեմ աղջիկների հետ կապված իմ խնդիրների մասին: Երբ նրանք լաբորատորիայում են, երեք բան Է պատահում. դու սիրահարվում ես նրանց, նրանք սիրահարվում են քեզ, իսկ հետո, երբ դու նրանց քննադատում ես, նրանք լաց են լինում»,-Հանթի խոսքը մեջբերում են լրատվամիջոցները:

BBC-ին տված իր մեկնաբանության մեջ գիտնականն ասել Է, որ ինքն «իրոք ափսոսում Է» իր խոսքերի համար, բայց միեւնույն ժամանակ նշել Է, որ նկատի Է ունեցել իր ասածը:

«Մեծ հիմարություն Էր դա ասել բոլոր այդ լրագրողների ներկայությամբ»,-հավելել Է Հանթը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը