Խճանկար

Հրաբխի խառնարան՝ գրիլի փոխարեն կամ Էքստրեմալ խորոված

1 րոպեի ընթերցում

Հրաբխի խառնարան՝ գրիլի փոխարեն կամ Էքստրեմալ խորոված

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ռեստորաններից մեկը գտնվում Է հանգած հրաբխի գագաթին, որի գեոթերմալ ջերմությունն օգտագործում են կերակուրների պատրաստման համար: Ավագ խոհարարի խոսքով՝ ռեստորանում ամբողջ միսը պատրաստվում Է խառնարանից մի քանի մետր բարձրության վրա տեղադրված կրակարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

«Ջերմաստիճանը հասնում Է 360 աստիճանի, իսկ խորությունը 7 մետրի: «Էլ Դիաբլո» ռեստորանի համար ամբողջ միսը մենք տապակում ենք այստեղ»,- ասել Է նա:

Վերջին անգամ հրաբուխը ժայթքել Է 1824 թվականին. այս պահին այն համարվում Է հանգած: Խառնարանի վրա գրիլի վանդակ տեղադրելու համար խորհրդակցություններ են անցկացվել գիտնականների եւ հրաբխագետների հետ: Արդյունքում կառուցվածքը պատրաստել են հրաբխային բազալտի ինը շերտով:

Ռեստորանը գտնվում Է Իսպանիայի Լաս Պալմասի նահանգի Լանսարոտե կղզում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում