Քաղաքականություն

Ուորլիքը հանդիպել է նախարար Նալբանդյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Ուորլիքը հանդիպել է նախարար Նալբանդյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Նալբանդյանի, իսկ մինչ այդ նաև` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, արտգործնախարարությունում նախարար Նալբանդյանի և միջնորդի հանդիպումը տևել է ընդամենը հինգ րոպե, սակայն նրանք դուրս են եկել միասին` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ուղղեկցությամբ, և մեքենայով հեռացել: Ուորլիքն այս անգամ ևս եղել է քչախոս և միայն նշել է, որ Երևան այցելության նպատակը ԼՂ հակամարտության խնդիրը քննարկելն է: «ԱԳՆ-ում նախարար Նալբանդյանի հետ քննարկելու եմ ԼՂ հակամարտության խնդիրն ու ներկա իրավիճակը»,- նախքան հանդիպումն ասել է Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը Երևան է ժամանել հունիսի 9-ին: Նախքան ԱԳՆ-ում Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը նա հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում