Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի համար տեղ չի տեսնում

1 րոպեի ընթերցում

ԱԺ փոխնախագահը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի համար տեղ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ղեկավարությունը, դեռ չլուծած իր ներքաղաքական խնդիրները, Ադրբեջանի նախաձեռնությամբ ցանկանում է փոփոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ փորձելով մխրճվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Չզլանալով՝ հերթական անգամ նշում ենք.Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նա նաև շեշտեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու Արցախի Հանրապետության անկախությանն այլընտրանք չկա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում