Թուրքիայի ղեկավարությունը Թալեաթի, Էնվերի և Քեմալի հետ կիսում է Ցեղասպանության բեռը. ԱԺ փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայոց խորհրդարանի ներկայացուցիչները չէին կարող անմասն մնալ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ Ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մասնավորապես, մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց պատմական հայտարարություն՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը. դրանով իսկ վերահաստատվեց, որ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ բոլոր ցեղասպանությունների արդար դատապարտման ջահակիրներ ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովը հետամուտ է եղել, որպեսզի ձեւավորվի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղապանության» միջազգային հարթակ, որի նպատակն է, համախմբելով տարբեր երկրների խորհրդարանականների ներուժը, պայքարել ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ: «Ավելին՝ Հայաստանի ԱԺ պատգամավորների ջանքերով եվրոպական մի շարք երկրներում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշներ»,- հայտնեց ԱԺ փոխնախագահը:

Ըստ Շարմազանովի՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը, ժխտելով թե՛ Հայոց ցեղասպանությունը, ե՛ւ թե քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանությունը, կիսում է հանցագործության բեռը Թալեաթի, Էնվերի եւ Քեմալի հետ: «Ավելին՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարն իր պետությանը սպառնացող վտանգների շարքում առանձնացնում է նաեւ հայությանը: Սա հայատյացության եւ նացիզմի դասական օրինակ է: Մեր ուղերձն է աշխարհի խորհրդարանականներին՝ պետք է բացառել նոր թալեաթների, նոր էնվերների, նոր քեմալների, եւ, ի վերջո, նոր հիտլերների ծնունդը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան