Քաղաքականություն

Հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին. Սեյրան Օհանյան

2 րոպեի ընթերցում

Հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է և վերահսկելի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Իրավիճակը լիովին վերահսկելի է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից, այնպես որ` կարող ենք հանգիստ լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Անդրադառնալով հակառակորդի կողմից Տավուշի մարզի Բաղանիս համայնի տների վրա կրակելու հանգամանքին՝ նախարարն ընդգծեց, որ նման դեպքերը պարտավորեցնում են ավելի հետևողական կերպով վերահսկել, սառնասիրտ որոշումներ ընդունել և պատրաստ լինել յուրաքանչյուր զարգացման:

Նախարարն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի: «Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի տանենք խաղաղության, հակամարտությունը լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Հայաստանի զինված ուժերի յուրաքանչյուր անդամ, հայ զինվորը խաղաղության զինվոր է, և ամեն ինչ անելու է, որպեսզի ստեղծի զսպման մեխանիզմը, մեր սահմաններում խաղաղություն տիրի, և որ ամենակարևորն է՝ վստահության մթնոլորտի մեխանիզմների ձևավորումն է, որը նպաստավոր պայմաններ է ստեղծելու` բանակցային գործընթացում հաջողություններ ունենալու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում