Միլիարդատեր Բաֆետի հետ ճաշկերութը 2,35 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի միլիարդատեր- ներդրող Ուորեն Բաֆետի հետ ճաշկերույթը 2 միլիոն 345,678 հազար դոլարով վաճառվել Է eBay ինտերնետ-աճուրդում, ինչն արժեքով չորրորդ արդյունքն Է նման ակցիայի անցկացման ամբողջ ժամանակամիջոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աճուրդի հաղթող Է դարձել Չժու Են՝ Չինաստանի Dalian Zeus Entertainment Co առցանց խաղեր մշակողի տնօրենների խորհրդի նախագահը:

Անցյալ տարի Բաֆետի հետ ճաշելը գնահատվել Էր մոտավորապես 2,167 միլիոն դոլար: Արժեքի ռեկորդը սահմանվել Է 2012 թվականին եւ կազմել 3 միլիոն 456,789 հազար դոլար. այն ժամանակ գնորդը գերադասել Էր մնալ անհայտ:

Այս տարի բարեգործական աճուրդը կայացել Է արդեն 16-րդ անգամ: Նախնական գումարը կազմել Է 25 հազար դոլար:

Աճուրդի հաղթողը Բաֆետի հետ կճաշի Նյու Յորքի հեղինակավոր ռեստորաններից մեկում՝ Մանհեթենի Smith & Wollensky սթեյքհաուսում: Նա իրավունք ունի իր հետ հրավիրելու յոթ հոգու:

Բաֆետը, որն այժմ 84 տարեկան Է, չորրորդ տեղն Է զբաղեցնում Forbes հանդեսի միլիարդատերերի վարկանիշում: Նրա կարողությունը գնահատվում Է 69,2 միլիարդ դոլար, գրեթե ամբողջ այդ գումարը կտակված Է բարեգործական կարիքների համար:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս» գործակալությունը, նման աճուրդների անցկացման ժամանակ Բաֆետին հաջողվել Է ներգրավել շուրջ 20,2 միլիոն դոլար (հաշվի առնելով 2015 թվականը): Ամբողջ եկամուտն ստացվում Է Glide Foundation բարեգործական հիմնադրամում, որն ապահովում Է բժշկական օգնություն եւ տարվա ընթացքում շուրջ 1 միլիոն չափաբաժին անվճար կերակուր Է տրամադրում կարիքավորներին: Արդեն 50 տարի աշխատող Glide-ը եղել Է միլիարդատիրոջ կնոջ՝ Սյուզեն Թոմփսոն Բաֆետի կողմից սիրված բարեգործական հիմնադրամը, որը մահացել Է 2004 թվականին:

Հայերեն Русский

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը