Իսրայելում սկսված գործընթացները կհանգեցնեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Ադելինա Լիվշից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ժողովուրդը հասկանում է հայ ժողովրդի ցավը և ընդունում Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրեական համայնքի «Մագեն Դավիդ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը:Նրա խոսքով` հրեա ժողովուրդն արդեն վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Իսրայելի պետությունը, աշխարհաքաղաքական շահերից ելնելով միայն, չի կարողանում ընդունել այն: «Ես որոշ ժամանակ ապրել եմ Իսրայելում և լավ գիտեմ, որ իսրայելի ժողովուրդը, բոլորն առանց բացառության, հասկանում և իրենց սրտին մոտ են ընդունում հայ ժողովրդի ողբերգությունը»,- ասաց նա:

Լիվշիցը լավատեսորեն է տրամադրված, որ Իրայելում ընթացող աննախադեպ գործընթացները կարող են հանգեցնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Քնեսեթի խոսնակ Յուլի Յոել Էդելշտեյնի հայտարարությունը, որով կոչ էր անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և նախագահ Ռեուվեն Ռիվլինի անձնական դիրքորոշումը հարցին ակնկալիքներ են առաջացնում: «Կարծում եմ` գործընթացն արդեն սկսվել է և ի վերջո կհանգեցնի պետության կողմից ցեղասպանության ճանաչմանը, քանի որ ժողովուրդն արդեն վաղուց ճանաչել է այն»,- ամփոփեց «Մագեն Դավիդ» թերթի խմբագիրը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան