Վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին «Արմենիա» ՀԲԿ-ից:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 4-ին՝ ժամը 11.28-ին, ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 2010թ. ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 2008թ. ծնված Մ. Բ.-ը և դայակը՝ Ն. Զ.-ը: Լ. Բ.-ը հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ:

Հայերեն English Русский