ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի նավաշինարարներն աշխատում են «Տիտանիկի» լիամասշտաբ տարբերակի ստեղծման վրա՝ խոստանալով հասույթից ստացված ապագա եկամուտներն ուղղորդել բարեգործական նպատակների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Չինաստանի միջազգային ռադիոն:
«Տոմսերի վաճառքից եւ այլ գործառնական ծրագրերից եկամուտները կտրամադրվեն բերեգործական հիմնադրամին, որը կօգտագործվի նավերի վթարի դեպքում մարդասիրական օգնության համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Սպասվում Է, որ մեկ գիշերվա համար 3000 յուանից (484 դոլար) մինչեւ «վեցանիշ թվերի» հանող գնով տոմսերը հնարավոր կլինի առցանց ձեռք բերել Հոնկոնգում սկսած հունիսի 15-ից: Ըստ որում պլանավորում Է բուն նավի կառուցումն ավարտել 2017 թվականի ամռանը եւ այն վերածել «կառնավալային զբոսանավի՝ բաց ամբողջ աշխարհից ժամանող այցելուների համար»: Նախագծի գլխավոր ներդրողը պետական Qixing energy investment group-ն Է, որը ներդրել Է ավելի քան մեկ միլիարդ յուան (160 միլիոն դոլար)՝ կրկնակի ավելի, քան արժե նախօրինակը:
Այդ «Տիտանիկը»՝ 1912 թվականի ապրիլին խորտակված նավի իսկական պատճենը, կլինի բացարձակ անջրասուզելի, որովհետեւ այն կանգնած կլինի ցամաքում: ժամանցի հաստատության շինարարությունը կատարվում Է Սիչուանի նահանգի (Հարավարեւմտյան Չինաստան) Դաինի գավառում, որտեղ պլանավորովում Է ստեղծել «Ռոմանտիկ Միջերկրական ծով» միջազգային մշակութային-տուրիստական առողջարանը: