Պաշտոնական

Պրահայի արքեպիսկոպոսն անգնահատելի է համարում հայերի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության մեջ

2 րոպեի ընթերցում

Պրահայի արքեպիսկոպոսն անգնահատելի է համարում  հայերի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Չեխիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը՝ հունիսի 3-ինՊրահայի արքեպիսկոպոսարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացումը և այս համատեքստում կարևորել Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու համագործակցությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել, որ չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների և պատարագների անցկացման համար և իր երախտագիտությունն է հայտնել Կարդինալին Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:

Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Կարդինալ Դուկան բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն և կարևորել այն հայ-չեխական բարեկամության ամրապնդման և խորացման համատեքստում: Նրա խոսքով՝ մեծ պատիվ է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած և աշխարհի ամենահին ազգերից մեկի ներկայացուցիչներին և անգնահատելի համարել հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այլ հարցեր ևս, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում