Լույս է տեսել հրապարակախոս Անտոնիո Էլորսայի «Ցեղասպանություն. գրառումներ» գիրքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Կոմպլուտենսե» համալսարանում հանրությանը ներկայացվել է հայտնի իսպանացի լրագրող, հրապարակախոս Անտոնիո Էլորսայի «Ցեղասպանություն. գրառումներ» գիրքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գրքի շնորհանդեսին ներկա էին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ճանաչված իսպանացի պատմաբաններ, իրավաբաններ և համալսարանի պրոֆեսորական անձնակազմի ներկայացուցիչներ։

Գիրքը նվիրված է Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի սահմանմանն ու մեկնաբանմանը, դրա իրավական, քաղաքական և սոցիալական նշանակությանը: Հեղինակը Հայոց ցեղասպանության օրինակով անդրադառնում է ցեղասպանությունների դրդապատճառներին, իրականացման մեխանիզմներին, իրավական ձևակերպումներին, անպատժելիության անթույլատրելիությանն ու դրա վտանգավոր հետևանքներին:

«Կոմպլուտենսե» համալսարանի գլխավոր քարտուղար, նախկին դատավոր Արասելի Մանխոն-Կաբեսան, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Անտոնիո Էլորսային գրքի համար: Նա ընդգրկուն անդրադարձ է կատարել միջազգային իրավունքով ցեղասպանություն հանցակազմի կագավորմանը, ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի դրույթներին, գործնականում այդ հանցագործության պատժելիությունն ապահովելու բարդություններին:

Իսպանիայի Սահմանադրական դատարանի նախկին անդամ Մանուել Արագոնը ներկայացրել է Իսպանիայի օրենսդրությամբ «Ցեղասպանություն» հանցագործության սահմանումը, այդ ոլորտում Սահամանադրական դատարանի կայացրած որոշումները և Իսպանիայի օրենսդրական դաշտում առկա բացերը:

Իր հերթին «Կոմպլուտենսե» համալսարանի պատմության ամբիոնի տնօրեն Միրտա Նունյեսը խոսել է Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ իրենց ամբիոնի կողմից տարվող աշխատանքների մասին՝ կարևորելով Իսպանիայում թեմայի հասարակական հնչեղության ապաահովման ու համալսարանական շրջանակներում տեղեկացվածության կարևորությունը:

Քննարկումն ամփոփել է Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ով շնորհակալություն է հայտնել հեղինակին և ներկաներին` ծավալված կարևոր քննարկման համար: Դեսպան Ադոնցը ներկայացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը, այս ասպարեզում վերջին զարգացումները, Իսպանիայի տեղեկատվական դաշտում, համալսարանական և գիտական շրջանակներում թեմայի ակտիվ քննարկման անհրաժետությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը