Սփյուռք

Լվովում կայացել է հայ արքեպիսկոպոսին նվիրված գրքի շնորհանդես

1 րոպեի ընթերցում

Լվովում կայացել է հայ արքեպիսկոպոսին նվիրված գրքի շնորհանդես

ԼՎՈՎ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լվովի պատմության թանգարանում կայացել է «Լվովի հայ հոգեւորական, արքեպիսկոպոս Իոսիֆ Թեոդորովիչը հայ պատմության ֆոնին» գրքի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անալիտիկա»-ն, գրքում ներառված են 2013թ. կայացած միջազգային գիտաժողովի ելույթները՝ նվիրված Իոսիֆ Թեոդորովիչին: Գիրքը պատմում է հոգեւորականի կյանքի, գործունեության մասին: Գրքի շնորհանդեսին մասնակցել են համայնքի ներկայացուցիչներ, հայ եւ ուկրաինացի հոգեւորականներ, հասարակական գործիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում