Գյումրիում զինվորական շքերթով նշվեց Առաջին հանրապետության տոնը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում նշվեց Հանրապետության տոնը: Գյումրու քաղաքապետարանի և Գյումրիում տեղակայված կայազորի նախաձեռնությամբ օրն իսկական տոնակարտարության էր վերածվել: «Վարդանանց» հրապարակում զինվորական շքերթից ու ցուցադրական համարներից հետո, հավաքվածներին ուրախացրին քաղաքապետարանի ենթակայության երգի ու պարի համույթները: Ելույթ ունեցան նաև կայազորի ու Գյումրու քաղաքապետարանի փողային նվագախմբերը:

97 տարի առաջ Սարդարապատում« Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում տեղի ունեցած ճակատամարտերը հիմք դրեցին հայոց նոր պետականության ստեղծմանը: Այդ հերոսամարտերի արդյունքում հայկական զորքերը կարողացան փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում կարևորելով տոնը՝ փաստեց, որ Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում ու խորհրդանշում է հայի համախմբման ու պայքարի ոգին:

Առաջին Հանրապետության պայքարի ոգին նաև այսօր է հայ զինվորի մեջ՝ վստահեցնում է Գյումրիում տեղակայված հակատանկային զորամասի անձնակազմի դաստիարակչական գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը: «Այսօրվա խորհուրդը շատ մեծ է: 1918 թվականին մենք կարողացանք ապացուցել, որ հայը կա ու գոյատևելու է: Այսօրվա շքերթը ևս դա է ապացուցում՝ հիշենք ու մոռացության չտանք մեր պատմության փառավոր էջերը»,- նշեց փոխգնդապետը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում