Նոր սերունդների հակաբեղմնավորիչ հաբերն ավելի վտանգավոր են արյունատար անոթների համար. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր սերունդների օրալ հակաբեղմնավորիչներն ավելի մեծ չափով են նպաստում արյունատար անոթներում թրոմբների առաջացմանը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել Է The BMJ գիտական հանդեսում:

«Այս հետազոտությունը, որը հիմնված Է առաջնային բժշկական օգնության ցուցաբերման տվյալների երկու հիմքի վրա, ցույց Է տվել, որ առնվազն 28 օրվա ընթացքում դրոսպիրենով, գեստոդենով, ցիպրոտերոնով եւ դեզոգեստրելով հակաբեղմնավորիչներ ընդունած կանանց մոտ չորս անգամ մեծ Է եղել երակային թրոմբոԷմբոլիայի զարգացման վտանգը:

Այն կանանց մոտ, որոնք ընդունել են լեւոնորգեստրելով, նորԷտիստերոնով եւ նորգեստիմատով հաբեր, այդ վտանգը մեծ Է եղել 2,5 անգամ, քան այն կանանց մոտ, որոնք մեկ տարվա ընթացքում չեն ընդունել այդ նյութերը»,- իրենց հոդվածում գրում են Յանա Վինոգրադովան Նոթինգեմի համալսարանից (Մեծ Բրիտանիա) եւ նրա գործընկերները:

Աշխարհում վերարտադրողական տարիքի կանանց 9 տոկոսն ընդունում Է հակաբեղմնավորիչ հաբեր:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Վինոգրադովան եւ նրա գործընկերներն իրենց վերլուծած տվյալներում երակային թրոմբոԷմբոլիայի ավելի քան 10,5 հազար դեպքեր են հայտնաբերել 15-ից մինչեւ 49 տարեկան կանանց մոտ: Տվյալները մշակելիս հետազոտողները նաեւ հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի գործածումը, Էթնիկական խումբը, մարմնի զանգվածը եւ այլ գործոններ: Ամենաանվտանգը եղել են այն հաբերը, որոնք պարունակել են լեւոնորգեստրել եւ նորգեստիմատ, ամենավտանգավորները՝ դեզոգեստրել եւ ցիպրոտերոն պարունակողները: Ընդունման տեւողությունը նշանակություն չի ունեցել:

Հայերեն Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին