Քաղաքականություն

Չեխիայում ԼՂ կարգավորումը հնարավոր են համարում միայն հայկական և ադրբեջանական կողմերի ջանքերով

2 րոպեի ընթերցում

 Չեխիայում ԼՂ կարգավորումը հնարավոր են համարում միայն հայկական և ադրբեջանական կողմերի ջանքերով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի իշխանությունները հավատում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հիմնականում կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Չեխիայի փոխարտգործնախարար Պետր Դրուլակը, ով փաստել է, որ հակամարտությունն արդեն երկար ժամանակ է, ինչ շարունակվում է:

«Երրորդ կողմերը կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասակայն դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում: Այս առումով մենք հույս ունենք, որ երկու կողմն էլ քաղաքական իմաստունություն կցուցաբերեն: Այս հակամարտության կարգավորումը կնպաստի ողջ տարածաշրջանի ուժեղացմանը»,- նշել է Դրուլակը: Նա փաստել է, որ ԵԱՀԿ-ն մեծ դերակատարություն ունի հակամարտության կարգավորման ջանքերի կայունացման գործում, ու թեպետ բանակցություններն արդեն երկար ժամանակ է, ինչ շարունակվում են, այդուհանդերձ որևէ կոնկրետ արդյունք դեռ չի երևում:

«Լավ կլիներ, եթե հակամարտող կողմերը այլ պետության կարիքը չզգային, իսկ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կարողանային ինքնուրույն լուծել այս հարցը: Այն կարող են կարգավորել Երևանի և Բաքվի, այլ ոչ թե ԵԱՀԿ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության մարդիկ»,- ասել է Չեխիայի փոխարտգործնախարարը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում