Ամերիկայի գրքի ցուցահանդեսին 13 անուն գրքեր կպատմեն Հայոց ցեղասպանության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում կայանալիք Ամերիկայի գրքի (Book Expo America) ցուցահանդեսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայկական տաղավարում կներկայացնի 13 անուն գիրք:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն (ՀՑԹԻ) Հայկ Դեմոյանը:«Ամերիկյան ընթերցողներին ցուցահանդեսին ներկայացված մեր գրքերից երևի թե ամենաշատը կգրավեն «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին», Ավրորա Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրության վերահրատարակության անգլերեն տարբերակը և «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գիրքը, որի անգլալեզու տարբերակը պատրաստման ընթացքում է, սակայն լուսանկարների բովանդակությամբ անչափ կգրավի ցուցահանդեսի այցելուներին», - ասաց Հայկ Դեմոյանը:

Ամերիկյան գրքի ցուցահանդեսին Հայոց ցեղասապանության թանգարան-ինստիտուտի մասնակցության վերաբերյալ Հայկ Դեմոյանը նշեց, որ ընթացիկ ցուցադրությունների պաստառներն ու հրատարակությունները այնտեղ ներկայացնելը յուրօրինակ այցեքարտ է թանգարան-ինստիտուտի կատարած աշխատանքի վերաբերյալ: Թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց նաև, որ նման կարգի ցուցահանդեսին մասնակցության շրջանակներում թանգարանները հնարավորություն են ստանում տարածելու իրենց հրատարակությունները տարբեր գրադարաններում, որի շնորհիվ ամերիկացի շարքային ընթերցողը հնարավորություն կստանա ավելի մոտիկից ծանոթանալու Հայոց ցեղասպանության մանրամասներին:

Հաշվի առնելով կարևորությունը՝ ՀՑԹԻ-ն հարմար գտավ իր վերջին օտարալեզու և հայալեզու հրատարակությունները ներկայացնել տարբեր երկրներում կազմակերպվող գրքի տոնավաճառներին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ 15 հրատարակություն 2015 թ. ընթացքում արդեն ներկայացվել են Փարիզի, Վարշավայի և Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսներին: Իսկ աշնանը նախատեսվում է նաև թանգարան-ինստիտուտի հրատարակությունները ներկայացնել Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսում:

Նյու Յորքում երկու օր տևողությամբ ցուցահանդեսը Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր գրքի ցուցահանդեսն է որտեղ այս տարի մասնակցում են 600-ից ավելի հեղինակ, 2 հազար ցուցանմուշ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան