Թուրք գործիչները կոչ են արել կառավարությանն ապահովել արդար ընտրություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի տարբեր ոլորտների 200 ներկայացուցիչներ կառավարությանն ուղղված «Հրատապ նախազգուշացում» անունը կրող հայտարարություն են հրապարակել, որում կոչ են արել հետևել, որ ընտրական գործընթացն անցնի հանգիստ և ապահով միջավայրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Հայտարարության մեջ թուրք գործիչներն իրենց մտահոգությունն են հայտնել այն բանի առնչությամբ, որ ընտրական շեմը տասը տոկոսից չիջեցնելուն զուգահեռ, նախագահը հակասահմանադրական քայլերի է դիմում` մասնակցելով նախընտրական քարոզարշավին և երկրում իրավիճակը հասցնելով ավելի մտահոգիչ մակարդակի: Նրանք ընդգծել են, որ վերջին շրջանում հանդիպումների ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «զրադաշտ», «ալևի», «եզդի» տարբերակումներն ու նրանց վերաբերյալ հնչեցված հայտարարությունները թիրախավորում են վերջիններիս և երկրում իրավիճակն ավելի են լարում: Թուրք գործիչները կառավարությանն ուղղված նախազգուշացման մեջ նշել են, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ներկա լարված իրադրության պայմաններում իրենք ավելի քան երբևէ կարիք ունեն խաղաղ և արդար ընտրությունների:

Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները