Մշակույթ

Աշակերտների աշխատանքները ներկայացվել են «Հայացք հարյուր տարի անց. չորրորդ սերունդ» ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

Աշակերտների աշխատանքները ներկայացվել են «Հայացք հարյուր տարի անց. չորրորդ սերունդ» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի ցուցասրահում բացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցահասակ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որը եզրափակում է վարչական շրջանի աշխատակազմի հայտարարած մրցույթը՝ վարչական շրջանի գեղարվեստի ու հիմնական դպրոցների, մշակութային կրթօջախների սաների մասնակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսում ներկայացվել են մրցույթի երկու փուլերի արդյունքում ընտրված 175 աշխատանքները։

Ցուհանդեսի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։

Ցուցահանդեսի հինգերորդ օրը՝ հունիսի մեկին, Հայաստանի նկարիչների միության անդամներից բաղկացած հանձնաժողովն ընտրելու է երեք լավագույն աշխատանքները, որոնց հեղինակներին պարգևատրելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը։

Ցուցահանդեսը «Հայացք՝ հարյուր տարի անց. չորրորդ սերունդ» խորագրով է և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Աշխատանքները թեմատիկ առանձնահատկություն չունեն և կազմակերպիչների խոսքով՝ խորհրդանշում են Ցեղասպանությունից հետո հայերի վերածնունդը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում