Իտալիայի Գորիցիա քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գիտաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Գորիցիա քաղաքում մայիսի 23-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով, որը կազմակերպել էին «eStoria» մշակութային ասոցիացիան և Գորիցիայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովի բանախոսներն են եղել Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Պադովայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի գրող Անտոնիա Արսլանը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Սիենայի համալսարանի պրոֆեսոր Մարչելո Ֆլորեսը: Այն վարել է «Corriere della Sera» օրաթերթի հեղինակավոր լրագրող Անտոնիո Կարիոտին:

Բանախոսները հանգամանալից ներկայացրել են Հայոց ցեղասպանության պատմությունն ու հետևանքները, Թուրքիայի ներկայիս ժխտողական քաղաքականությունը և միջազգային հանրության անդրադարձները:

Կլոր սեղանի ավարտին ամփոփիչ խոսքով ելույթ է ունեցել Ֆրիուլի-Վենեցիա-Ջիուլիա նահանգի մշակույթի նախարար Ջիաննի Տորենտին, ով ընդգծել է իտալական հասարակայնության լայն շրջանակներին, հատկապես, երկիտասարդությանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու կարևորությունը:

Գիտաժողովի ավարտից հետո բանախոսները Հայոց ցեղասպանության թեմայով հարցազրույցեն տվել RAI ռադիոընկերությանը:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը