Սասունիկ համայնքը նոր մանկապարեզ ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի բնակիչները վերջապես ունեն մանկապարտեզ: Մանկապարտեզը, որ կօգնի համայնքի մոտ 4000 բնակիչներին կազմակերպել իրենց աշխատանքը և երեխաներին թողնել ապահով ձեռքերում, կառուցվել է «Հայաստան» համայկական հիմնադրամի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մանկապարտեզի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ասաց, որ նման նախաձեռնությունները ոչ միայն կարևոր են պետության ավելի լավ ապագայի համար, այլև հանդիսանում են լավ օրինակ: «Եթե ԼՂՀ-ում իրականացվելիք ծրագերը համաֆինանսավորվում են համայնքների կողից, Հայաստանում նման օրինակները շատ քիչ են: Այս առոմով Սասունիկ համայնքի օրինակը պետք է վարակիչ դառնա մյուսների համար, քանի որ համայնքը իր ներդրումն է ունեցել մանկապարտեզի կառուցման գործում: Հույս ունեմ, որ 10 տարի անց մանկապարտեզի շենքը փոքր կլինի Սասունիկի երեխաների համար»,-ասաց Վարդանյանը:

Ծրագիրն իրականցվել է հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի աջակցությամբ: Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին շեշտեց, որ փորձել են թեթևացնել համայնքի ծնողների գործը և համայնքի փոքրիկների համար ապահովվել հետաքրքրական և ինտելեկտուալ մանկություն:

Մանկապարտեզի շինանարություն աշխատանքներն սկսվել են 2013 թվական նոյեմբերին: Նոր, երկհարկանի շենքը կարող է ընդունել նախադպրոցական հասակի 110 սանի: Առաջին և երկրորդ հարկերում գտնվում են խմբային և ննջարանային սենյակները, սանհանգույցները և հանդերձարանները: Մանկապարտեզն ունի խոհանոց, լվացքատուն, մարմնամարզության, համակարգչային ուսուցման և խաղերի դահլիճներ: Ծրագրի շրջանակում բարեկարգվել է շրջակա տարածքը, մանկապարտեզի կառուցման արժեքը կազմել 148 միլիոն դրամ, որից 40 միլիոնը տրամադրել է համայնքը:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը