Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել Սահմանադրական բարեփոխումների նախագծի առաջին երեք գլուխներին

2 րոպեի ընթերցում

Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել Սահմանադրական բարեփոխումների նախագծի առաջին երեք գլուխներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանրակրկիտ աշխատանքի արդյունքում մշակվել են Սահմանադրական բարեփոխումների նախագծի առաջին երեք գլուխները և պաշտոնապես ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված փորձագետների խմբի քննարկմանը: Լիագումար նիստում Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել առաջադրված բաժիններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների գերագույն խնդիրը մարդակենտրոն սահմանադրության ձևավորումն է, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորումը: «Այդ խնդիրների լուծումը գերազանցապես պայմանավորաված է նոր նախագծի բաժինների կարգավորմամբ: Չափազանց կարևոր խնդիր էր առաջադրված հստակեցնել դատական պաշտպանության ընթացակարգերն ու կառուցակարգերը և որոշակիացնել սահմանափակումների վերաբերյալ եղած բոլոր հիմնախնդիրները»,- ասաց Հարությունյանը:

Վենետիկի հանձնաժողովը որոշակի նկատառումներ է ունեցել մասնավորապես առանձին հոդվածներով նախատեսվող սահմանափակումների ծավալի, բացարձակ իրավունքների մասով որոշ ամրագրումների և ռազմական ու արտակարգ դրության ժամանակ հնարավոր սահմանափակվող իրավունքների շրջանակի վերաբերյալ:

Դեռևս աշխատանքներ են տարվում նախագծի մյուս բաժինների պատրաստման ուղղությամբ, որոնց տարբերակները պետք է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացվեն մինչև մայիսի 26-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում