ՀՀ ազգային փոքրամասնությունները ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները համերգով իրենց վերաբերմունքն արտահայտեցին Հայոց ցեղասպանության հանդեպ և պատմական զուգահեռներ անցկացրեցին դրան հաջորդող ցեղասպանությունների, ներառյալ՝ ներկա պահին եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության միջև: Այս մասին մայիսի 21-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագետ Նարինե Գուլյանը:«Երեկոյի գաղափարը ուղերձն է ՄԱԿ անդամ պետություններին՝ ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլևս աշխարհում չկրկնվեն նման ցեղասպան ոճրագործություններ», - ասաց Նարինե Գուլյանը:

Համերգը բացվեց Վիլի Վայների երաժշտության ներքո և Հայոց ցեղասպանության վերաբերյալ էկրանին ցուցադրվողվավերագրական կադրերով:

«Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները չէին կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներից: Այս առիթով ազգային փոքրամասնությունները, որոնց մի մասը Հայաստանում է հայտնվել ցեղասպանության հետևանքով, նկատի ունեմ ասորիներին, եզդիներին, քրդերին, հույներին, որոշեցին միջոցառում կազմակերպել, որի գերնպատակը կառուցված է մեկ գաղափարի վրա՝ կանխել պատերազմները», - ընդգծեց երեկոյի պատասխանատու, Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևը:

Համերգին ընթացքում իրենց ազգային երգն ու պարը ներկայացրեցին ուկրաինական, բելառուս, ասորի, եզդի, քուրդ, վրացի, հույն, հրեա և ռուս երիտասարդները:

«Սեփական փորձից կարող եմ ձեզ ասել, որ այն մարդկանց մեջ, ովքեր գալիս են Հայաստան, այցելում են Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, չկա մեկը, ով կժխտի Հայոց ցեղասպանության եղելությունը և այնուհետ չհանդիսանա ձայնափող, որը կոչ է անում մարդկանց ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Հայաստանի հրեական համայնքի նախագահՌիմա Վարժապետյան-Ֆելլերը: Նա օրինակ բերեց Իսրայելի Կնեսետի (Ազգային ժողով) խոսնակին, ով երկու տարի Հայաստան այցելությունից հետո տոգորվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարով և կոչ էր արել Իսրայելի ժողովրդին և կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Համերգի ավարտին մասնակիցները, համախմբվելով «Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմում, ընթերցեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների ուղերձը ՄԱԿ-ի պետություններին՝ Հայոց ցեղապանության ճանաչման կոչով:

Միջոցառման նախաձեռնության առաջարկը հնչել է ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդում, որտեղ ներգրավված են տասնմեկ ազգությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ֆինանսավորողը ՀՀ կառավարությունն է, որը տարեկան ազգային փոքրամասնությունների ներկայացրած ծրագրերի համար լրացուցիչ գումար է հատկացնում:

Հայերեն

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան