«Ասադակահ» կենտրոնը պայքարելու է Իտալիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Իտալա-արաբական «Ասադակահ» կենտրոնը տքնաջան աշխատելու է իտալիական կառավարության, ինստիտուտների և հասարակության հետ` հասնելու Հայոց ցեղասպանության ժխտողականության քրեականացմանն այդ երկրում: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում այս մասին հայտնեց «Ասադակահ» կենտրոնի Հռոմի մասնաճյուղի նախագահ Ջուզեպե Տրոտան: «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ամոթալի է, որ շատ երկրներ մինչ այսօր չեն ճանաչել այս ցեղասպանությունը: Պետք է նշել, որ Իտալիան ևս դեռ հստակ դիրքորոշում չունի այս հարցում: Սակայն ամեն մի իտալացի գիտի այդ մասին և ջերմորեն է վերաբերում հայ ժողովրդին: Թերևս Կաթոլիկ պապն արտահայտում է իտալացի ժողովրդի դիրքորոշումը, բայց ոչ կառավարությունը»,- ասաց իտալա-արաբական կենտրոնի Հռոմի մասնաճյուղի նախագահը:

Այս մասնաճյուղն առանձնակի կարևոր նշանակություն ունի, քանի որ ապահովում է կապեր կառավարության և կենտրոնի միջև: Կենտրոնը վերջին տարիներին մեծ աշխատաք է տարել Իտալիայում Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Ջուզեպե Տրոտայի հավաստմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո էլ իրենք շարունակելու են աշխատանքներն այդ ուղղությամբ` համագործակցելով ինչպես Իտալիայի հայ, այնպես էլ հրեա համայնքի հետ, քանի որ այս երկու ժողովուրդները պետք է միասնական լինեն այս հարցի շուրջ:

Նաև «Ասադակահ» կենտրոնի աջակցության շնորհիվ լույս է տեսել իտալացի լրագրող Ֆրանկա Ջիանսոլդատիի «Երթ առանց վերադարձի. Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որի առաջաբանը գրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սա առաջին դեպքն է պատմության մեջ: Բացառիկ հնարավորությամբ Վատիկանը բացել է իր արխիվները իտալացի լրագրողի համար` թույլ տալով օգտվել իր գաղտնի փաստաթղթերից: Գիրքը տպագրել է իտալական հայտնի Սալերնո հրատակչատունը 2015 թվականին:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան