Բրիտանացի իրավաբանը Ցեղասպանությունը մեթոդաբանորեն կազմակերպված հանցագործություն է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահվան երթի «ամենադասական» օրինակը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության հանրագիտարան»-ում լույս տեսած հոդվածում գրել է Լոնդոնի «Միդլսեքս» համալսարանի իրավաբանության պրոֆեսոր և իրավագիտության բաժնի ղեկավար Ջոշուա Կաստելինոն: Նրա աշխատության` Հայոց ցեղասպանությանն առնչվող հատվածը տեղ է գտել ՀՀ ԱԳՆ հրապարակած հատուկ հավելվածում, որում տեղ են գտել Մեծ եղեռնի վերաբերյալ օտարերկրյա պատմաբանների գիտական գնահատականներն ու մեկնաբանությունները:

«Պատմական փաստերը վկայում են, որ մահվան երթը մեթոդաբանորեն կազմակերպված և համակարգված կերպով իրականացված էր, այն ակնհայտ մտադրված ցեղասպանություն էր, որին կարողացան հասնել տարբեր միջոցներով` ներառյալ վայրագ սպանությունները, դանդաղ սովամահությունը և ջրազրկումը, վնասվածքների և ուժասպառության պատճառով մահը: Ենթադրվում է, որ այս ցեղասպանությունը պատասխանատու է մեկ ու կես միլիոն հայերի սպանության համար: Թեպետ դժվար է հստակեցնել այն մարդկանց թիվը, ովքեր անհետացան մահվան երթում, այն պայմանները, որոնցում աքսորված հայերը մահացան, կատարվածը վերածում է համամարդկային պատմության առանձնացող դրվագներից մեկի անգամ իրենց առանձնահատուկ դաժանությամբ և վայրագությամբ աչքի ընկնող երթերի թվում»,- նշել է Ջոշուա Կաստելինոն:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան