Միջազգային հանրության միջամտության դեպքում ցեղասպանությունների մի մասը հնարավոր կլիներ կանխել. ցեղասպանագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում հաջողվել է ստեղծել Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների մեծ խումբ, որն իր մասնակիցների քանակով զիջում է միայն Հոլոքոստն ուսումնասիրող գիտնականների խմբին: «Ցեղասպանության հանրագիտարան» գրքում նման դիտարկում է արել իսրայելցի հայտնի հոգեբան և ցեղասպանագետ, Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է քաղվածքների ժողովածու, որտեղ տեղ են գտել հատվածներ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող առաջատար գիտնականների աշխատություններից:

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանությունն է, որում պետական մեքենայի հզոր ուժը օգտագործվել է համակարգված սպանությունների համար (իսրայելցի մի գիտնական Հայոց ցեղասպանությունը բնութագրել է որպես «Հոլոքոստի գլխավոր փորձ»), ավելինˋվերջին երջին շրջանում հաջողվել է ստեղծել Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների մեծ խումբ, որն իր մասնակիցների քանակով զիջում է միայն Հոլոքոստն ուսումնասիրող գիտնականների խմբին»,- 1999 թվականին լույս տեղած հայտնի հանրագիտարանում նշում է Իսրայել Չարնին:

Օկլահոմայի համալսարանի դոցենտ Մայքլ Թեյլորը, տալով ցեղասպանության սահմանումը, նշում է, որ Հոլոքոստը 20-րդ դարի միակ ցեղասպանությունը չէ, և ընդգծում, որ նախորդ դարի ցեղասպանությունների մի մասը հնարավոր կլիներ կանխել, եթե լիներ միջազգային հանրության միջամտությունը:

«Ցեղասպանությունը մարդկանց բնաջնջելու փորձ է՝ նրանց ռասայական, կրոնական, էթնիկ կամ ազգային պատկանելիության համար, որը սովորաբար իրականցվում է զանգվածային սպանդի միջոցով: Հոլոքոստը, որի ժամանակ ֆաշիստները սպանեցին մոտ 6 միլիոն հրեայի և այլ ազգերի միլիոնավորներկայացուցիչների, 20-րդ դարի թերևս ամենահայտնի ցեղասպանությունն է: Թեև Հոլոքոստը կարող է եզակի լինել մի շարք ասպեկտներով, սակայն այն եզակի չէ որպես ցեղասպանություն: 20-րդ դարի ընթացքում և 21-րդ դարի նախաշեմին ցեղասպանություն է իրականացվել Կամբոջայում, Գերմանիայում, Իրաքում, Թուրքիայում և Ռուանդայում, որոնց ընթացքում արտաքին միջամտությունը հազվադեպ է եղել:

Ցեղասպան այս գործողություններից մի քանիսը, հավանաբար, հնարավոր կլիներ կանխարգելել և հնարավոր կլիներ խուսաձել մեծ վնասից, եթե միջազգային հանրությունը արագ և վճռական գործողությունների դիմեր»,- նշում է նա:

Փարիզի Սորբորնի համալսարանի պրոֆեսոր, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին գրքերի հեղինակ Իվ Թերոնն էլ նշում է, որ Օսմանյան կայսրության ղեկավարների իրականացրած ցեղասպանությունը հայերի դեմ համարվել է 40 տարի ձգձգվող և այդպես էլ լուծում չստացող խնդրի «վերջնական լուծում»:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան