ՀՀ ԱԺ-ն կհիմնի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային միջխորհրդարանական պլատֆորմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության խորհրդարանը նախատեսում է հիմնադրել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին, ովքեր իրենց ջանքերն են ներդրել ընդդեմ ցեղասպանություն հանցագործության, համակարգել ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում միջազգային հանրության պայքարը, իրենց մասնակցությունը բերել այս պլատֆորմի ձևավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Նա հույս հայտնեց, որ մոտ ապագահում միջազգային համագործակցության այդ պլատֆորմը միասնական պայքարի արդյունավետ հարթակ կարող է դառնալ՝ ավելացնելով մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների կանխարգելման, համամարդկային արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների , անվտանգ և ապահով զարգացման, խաղաղարար նախաձեռնությունների աջակցման, հակամարտությունների կանխարգելման, հասարակությունների միջև վստահության ձևավորման գործում:

Նա վստահություն հայտնեց, որ ձևավորվելիք պլատֆորմի շրջանակներում ավելի կարժևորվեն խորհրդարանականների և միջազգային կազմակերպությունների գործուն մասնակցությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցերում: «Ժամանակակից աշխարհում դեռևս բաց են մնում քաղաքական, իրավական և արժեքային տարբեր հարցադրումներ, և «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմի հիմնական խնդիրը կարող է համարվել այդպիսի հարցերի շուրջ համատեղ քննարկումը»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան